Եթե միջնադարում Արցախն անկախ էր իր մելիքություններով, ապա այսօր՝ իր նոր ընտրված նախագահով, ԱԺ-ով։ Կարծես թե, դեռևս գոյություն ունի նաև Հայաստանի Հանրապետություն՝ իր նախագահով, վարչապետով, ԱԺ նախագահով։ Եվ նրանցից ոչ ոք չշնորհավորեց Արցախի նորընտիր նախագահին։ Փոխարենը, Արցախի նախագահին շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը։ Սա նշանակում է, որ Հայաստան, որպես պետություն, գոյություն չունի, և պետության դերը, ինչպես միջնադարում, կատարում է Հայ Առաքելական Եկեղեցին։
Ավետիք Իշխանյան